Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2420/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/2420/02/17
Պատասխանող ՝ Մոնդո Դի Մոբիլի ՍՊԸ-ին
Հասցե`ք.Երևան, Շերամի 59, բն. 79
Հասցե`ք.Երևան, Նորք-Մարաշ 11 փող., տուն 6

Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի մայիսի 31-ին, ժամը 15:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/2420/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Նելլի Հակոբջանյանի, Ռուդոլֆ Աթոյանի, Շուշիկ Գրիգորյանի ընդդեմ «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊԸ-ի՝ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կրկնօրինակ տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`