Թիվ ԵԴ/11901/02/18 քաղաքացիական գործով հակընդդեմ պատասխանողներ՝ Նարինե Խաչատրյանին, Սեդա Հարությունյանին, Անժելիկա Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր
29.04.2019
Հրավիրվում եք, ըստ հայցի Վարդան Հարությունյանի ընդդեմ Անահիտ Հարությունյանի` ձեռբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Անահիտ Հարությունյանի ընդդեմ Վարդան Հարությունյանի, Նարինե Խաչատրյանի, Սեդա Հարությունյանի, Անժելիկա Հարությունյանի՝ վտարման պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող կողմ, 2019 թվականի հոկտեմբերի 01-ին, ժամը 12։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-287-100
Էլ. փոստ`