Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ

29.04.2019

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
հրապարակային սակարկությունների մասին 5-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 3-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայք, գյուղ Նովոսելցովո 06-081-0102-0019 կադաստրային ծածկագրով, 6,72636 հա գյուղատնտեսական այլ հողամասը, 25 տարի ժամկետով, 6200 դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայք, գյուղ Նովոսելցովո 06-081-0102-0020 կադաստրային ծածկագրով, 12,94145 հա գյուղատնտեսական այլ հողամասը, 25 տարի ժամկետով, 11900 դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 1000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2019 թվականի մայիսի 31-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Տաշիր,փողոց Վ.Սարգսյան, թիվ 94

Հեռ..` 0254-22168, 0254-23406

Էլ. փոստ`