Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0924/02/18 քաղ. գործով դատական ծանուցում

30.04.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0924/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը
2019 թվականի հունվարի <<24>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 00000291, գրանցման վկայական՝ թիվ 0164, ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Լիաննա Սուրիկի Սարգսյանի (անձնագիր՝ AM0758624, տրված 06.06.2012 թվականին 030-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Վահրամաբերդ, խճղ. 2, շենք 1, բն. 9, այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ 428.693,6 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև 05.09.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ժամկետանց վարկի՝ 96.550,5 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, կետանցի յուրաքանչյուր օրվա համար 0.15%-ի չափով տույժեր և ժամկետանց տոկոսի՝ 10.740,6 ՀՀ դրամի նկատմամբ օրական 0,4%-ի չափով տույժեր հաշվեգրելու և բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ
I. 07.09.2018 թվականին Հայցվորի ներկայացուցիչը դիմելով Դատարան խնդրել է Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 428.693,6 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 05.09.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ժամկետանց վարկի՝ 96.550,5 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվեգրել 0.15%-ի չափով և ժամկետանց տոկոսի՝ 10.740,6 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել օրական 0,4%-ի չափով տույժեր:
Դատարանի 19.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով` հայցադիմումը այն ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից ստորագրված լինելու պատճառաբանությամբ։
Դատարանի 19.09.2018թվականի որոշման դեմ հայցվորի անունից 18.10.2018թ. բերվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2018 թվականի որոշմամբ Դատարանի 19.09.2018թ. հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված որոշումը վերացվել է, հետևաբար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով՝ առաջին ատյանի դատարանը պարտավոր է հայցադիմումն ընդունել վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
ՀՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ սույն քաղաքացիական գործը 17.01.2019 թվականին մուտքագրվել է Դատարան և նույն օրը էլեկտրոնային մակագրությամբ մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին:
Քաղաքացիական գործը դատավոր Լ. Հովհաննիսյանի աշխատակազմին է տրամադրվել 21.01.2019 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
II. Հայցվորը, նկատի ունենալով, որ պատասխանողների կողմից բազմիցս խախտվել են վարկային պայմանագրով ստանձնաց վարկի գումարը և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները վճարելու պարտավորությունները, ինչպես նաև նկատի ունենալով որպարտավորությունների կատարումն ապահովված չէ որևէ միջոցով, հետևաբար հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ուստի միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել Պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են`1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը. (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, իսկ 4-րդ մասի համաձայն՝ կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի կամ գնման պայմանագրի կատարման կասեցմանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին ատյանի դատարան հայցադիմումի հետ կամ մինչև գործով դատաքննության ավարտը: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է շարադրվել հայցադիմումում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է՝ 1) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում. 2) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում. 3) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը, իսկ 5-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը մերժման մասով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցներն, inter alia (ի թիվս այլնի), պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելն է, որպիսի հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Ընդ որում, հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը:
Տվյալ դեպքում սույն գործով հայցի առարկան հանդիսանում է 428.693,6 ՀՀ դրամ գումարի բռնագանձման և տույժերի հաշվեգրման պահանջները և Հայցվորը միջնորդության մեջ որպես հիմնավորում նշել է, որ մտավախություն ունի, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կդժվարացնի կամ անհնարին կդարձնի կայացվելիք դատական ակտի կատարումը: Դատարանն արձանագրում է, որ միջնորդության մեջ բացի օրենսդրական ձևակերպումներից առկա չէ որոշակի փաստական հանգամանքներ և, ավելին, միջնորդությանը կից չկա որևէ ապացույց, որտեղ առկա փաստական տեղեկությունները կարող են հաստատել միջնորդության հեղինակի ներկայացրած փաստարկները և մտավախությունները, համենայնդեպս, միջնորդության մեջ շարադրված փաստերը հաստատող ուղղակի կամ անուղղակի ապացույց Հայցվորը չի ներկայացրել, ուստի կամայական կերպով ներկայացված խնդրանքը չի կարող բավարարվել: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքը չի կարող հասկացվել վերացականորեն, այլապես այն կիմաստազրկվի՝ չծառայելով իր նպատակին:
Վերոգրյալից ելնելով՝ Դատարանը եկավ այն համոզման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի իմաստով Հայցվորի միջնորդությունը հիմնավորված չէ, այն չի բխում նաև նույն օրենսգրքի 129-130-րդ հոդվածների պահանջներից, ուստի պետք է կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշում, քանի որ բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը և հիմնավորումները և Հայցվորի կողմից չի ապացուցվել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 124-րդ, 125-րդ, 127-րդ հոդվածի 6-րդ մասով, 128-131-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ և այն համարել առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը՝ 07.09.2018 թվականին:
2. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժել:
3. Որոշումը Հայցվորին հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրան ուղարկել ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ընդունելու օրվանից երկու շաբաթ հետո, եթե հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը չի բողոքարկվել, իսկ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվելու դեպքում ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց՝ հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ բողոքը մերժելու դեպքում՝ գործը վերաքննիչ դատարանից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` Հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 242 21898

Էլ. փոստ`