Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 30.04.2019թ. կայացած նիստի

30.04.2019

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 30.04.2019թ. կայացած նիստի

Օրակարգի հարցի վերաբերյալ
Հիմք ընդունելով <<ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ>> ՍՊԸ-ին (ՀՎՀՀ` 02537739) 18.04.2019թ.-ին ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացրած գրությունը և ղեկավարվելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝
Հանձնաժողովը եզրակացրեց.
Առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին կայացնել որոշում՝ <<ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 27.12.2002թ․ տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 015 լիցենզիայի գործողությունը 23․03․2019թ.-ից մինչև Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով սահմանված պահանջների խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելը, կասեցված համարելու մասին:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +37411800367

Էլ. փոստ`