Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26104/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

30.04.2019

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (0037410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com



Գործ թիվ ԵԴ/26104/02/18
<<22>> ապրիլի 2019թ.


Քաղաքացիական գործով պատասխանող՝
Կամո Ստեփանյանին
/ՀՀ, Երևան, Բաբաջանյան 63, /

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Կամո Զավենի Ստեփանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին ընդունվել է վարույթ և որոշել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին: Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 27.06.2019 թվականին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`