Թիվ ԵԴ/27900/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
30.04.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (0037410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/27900/02/18
<<22>> ապրիլի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Մարիամ Վարդերեսյանին
/ՀՀ, Երևան, Բաբաջանյան 35-54/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Մարիամ Զալիկոյի Վարդերեսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40
Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)
Էլ. փոստ`