Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով գրավադրված կրկնաճուրդի մասին

30.04.2019

Հայտատու` Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)

2019թ. Ապրիլի 26-ին Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով նշանակված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով,

2019թ. Մայիսի 24-ին, ժամը 11:30 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ լոտերով.

Լոտ 2. Ք. Գորիս, Շորին Ձոր տեղամասում գտնվող 356,7քմ մակերեսով քարամշակման արտադրամաս, 32,2քմ մակերեսով ջրակուտակիչ և 930քմ մակերեսով հողամաս (վկայական 127164): Մեկնարկային գինը՝ 8,135,700 ՀՀ դրամ:

Լոտ 3. Բնական քարի մշակման գույք՝ քար կրտող հաստոց CMP-072 գտնվում է աշխատանքային վիճակում; CMP-015A անսարք /առկա է միայն վալը/; հաստոց սղոց СМР-043А գտնվում է աշխատանքային վիճակում; ALAOW Քար կտրող հաստոց AZCR1 գտնվում է աշխատանքային վիճակում; ALAOW Հղկող հաստոց AZAP12 գտնվում է աշխատանքային վիճակում; ALAOW Եզրահատ հաստոց AZLO600 գտնվում է աշխատանքային վիճակում; ALAOW Գլխահատ հաստոց AZBL3 /2 հատ/ գտնվում է աշխատանքային վիճակում: Գույքերը գտնվում են ք. Գորիս, Շորին Ձոր տեղամասում: Մեկնարկային գինը՝ 23,062,000 ՀՀ դրամ:

Լոտ 5. КАМАЗ 5511 /թողարկման տարեթիվ՝ 1989թ./ մակնիշի բետոնախառնիչ գտնվում է աշխատանքային վիճակում, լրացուցիչ փորձաքննություն չի անցկացվել, գտնվում է Գորիս քաղաքում: Հաշվառման վկայագիր՝ տրվել է ժամանակավոր վկայագիր 26.03.2009թ մինչև 26.03.2010թ.: Համարանիշ՝ 19 ԼՕ 957: Վազքի ցուցմունքը տեղազննման պահին՝ 55758 կմ, շարժիչի հզորությունը 210 Ձ/ուժ: Մեկնարկային գինը՝ 3,018,100 ՀՀ դրամ:

Լոտ 6. IVECO Magirus /թողարկման տարեթիվ՝ 1992թ./ մակնիշի բետոնամղիչ գտնվում է աշխատանքային վիճակում, լրացուցիչ փորձաքննություն չի անցկացվել, գտնվում է Գորիս քաղաքում: Նույնականացման համարը՝ WJME2NG8M04049125, շարժիչի համարը՝ F8L413F7472084, շարժիչի հզորությունը՝ 168/225 ԿՎՏ/Ձ.ՈՒ: Համարանիշ՝ 19 ԼՕ 965: Վազքի ցուցմունքը տեղազննման պահին՝ 235270: Մեկնարկային գինը՝ 12,859,600 ՀՀ դրամ:

Լոտ 7. Մետաղապլաստե պատուհանների արտադրության գույք՝ գտնվում է աշխատանքային վիճակում ունի որոշակի մաշվածություն՝ YILMAZ KM212: Մեկնարկային գինը՝ 120,000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ի Նոր-Նորք մասնաճյուղի 220460442647000 Սերժիկ Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարանի կենտրոնական նստավայր, հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով

Հասցե` Ք. Երևան, Մառի նրբ., շ 1., բն 42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`