Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման բաց ՄՐՑՈՒՅԹ

02.05.2019

Հայտատու` Երևանի քաղաքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման բաց
ՄՐՑՈՒՅԹ
հ/հ Հողամասի հասցեն (գտնվելու վայրը) տարածագնահատման գոտին Ծածկագիրը Մակերեսը

(քմ) Վարձակալության տրամադրման ժամկետը Վարձավճարի տարեկան մեկնարկային չափը Օգտագործման նպատակը Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը Մրցույթի հաղթողը պարտավոր է Տարածքի այլ սեփականատերեի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների դրանց առկայությամբ պայմանավորված սահմանափակումների և սերվիտուտների վերաբերյալ
1 Արշակունյաց պողոտա հ. 28/27
5-րդ գոտի Վ 2019-01
2165.15 քմ 3 տարի,
ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքը ներառված է նախագծային ճանապարհի համար առանձնացված հողամասի սահմաններում, դրա շինարարական աշխատանքները սկսվելու հետ պայմանավորված, վարձակալության պայմանագիրը վարձատուի կողմից ենթակա է միակողմանի դադարեցման։ 4 800 000 դրամ ընդհանուր օգտագործման տարածքները դրանց նշանակությանը համապատասխան շահագործելու, տարածքի բարեկարգման և 35-50 մ բարձրության վրա ռեստորանի կազմակերպման (տեղադրման) համար բնակավայրերի,
ընդհանուր օգտագործման տարածք անհրաժեշտության դեպքում իրականացնի տարածքով անցնող ստորգետնյա և վերգետնյա այլ հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքները տարածքի բարեկարգումն իրականացնել նախապես համաձայնեցված էսքիզային նախագծի համաձայն չկան


1, Մրցույթի մասնակցել ցանկացող անձիք մրցույթի ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում՝ Արգիշտի 1 I հարկ (մուտքն աշտարակի կողմից), ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ WWW.YEREVAN.AM։
2, Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակաի կողմից, 2-րդ հարկ, հեռ.514173)։
3, Մրցույթի հայտերն ընդունվում են փակ ծրարի վրա նշված ծածկագրով, 2 օրինակից և ներկայացնողին տրվում է հայտը ընդունելու վերաբերյալ ստացական։
4, Մրցույթին ներկայացվող հայտի փաստաթղթերի ցանկի տրամադրումը և հայտերի փակ ծրարներով ընդունումը կատարվում է Երևանի քաղաքապետարանում՝ Արգիշտի հ.1 II հարկ (մուտքն աշտարակի կողմից) բոլոր աշխատանքային օրերին ժամը 09,00-ից 16,00-ը մինչև 2019թ մայիսի 27-ը ներառյալ։
5, Մրցույթի հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ ներկայացնող հայտատուն։
6, Մրցույթի հայտերը բացվում են 2019թ մայիսի 30-ին ժամը 16։00։
7. Մրցույթի հայտերը ամփոփվում են 2019թ. մայիսի 30-ին, ժամը 17։00։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ք. Երևան, Արգիշտի 1

Հեռ..` +374 11514173

Էլ. փոստ`