Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/5162/02/18 քաղաքացիական գործով Սեյրան Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր

02.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/5162/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ‹‹ՎՏԲ-Հայաստան Բանկ›› ՓԲԸ-ի՝ ընդդեմ Սեյրան Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Սեյրան Հարությունյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Սեյրան Հարությունյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Վ. Շենգավիթ 2 փող., տուն 15:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. հունիսի 11-ին, ժամը՝ 16:15-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`