Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ջերմուկի համայնքապետարանի հողամասերի օտարման և վարձակալման տրամադրման հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

02.05.2019

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարանի
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, գ. Գնդեվազ, կադաստրային ծածկագրերը՝ 10-016-0201-0128, 10-016-0201-0109, ընդհանուր մակերեսը՝ 1,92392 հա, մեկնարկային գինը՝ 155 000 դրամ:
Լոտ N 2- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, գ. Գնդեվազ, կադաստրային ծածկագրերը՝ 10-016-0201-0127, 10-016-0201-0111, ընդհանուր մակերեսը՝ 1,92392 հա, մեկնարկային գինը՝ 155 000 դրամ:
Լոտ N 3- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0420-0003, մակերեսը՝ 0,3 հա, մեկնարկային գինը՝ 670 000 դրամ:
Լոտ N 4- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ ք. Ջերմուկ, Սայաթ Նովայի փողոց N 44, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0033-0007, մակերեսը՝ 0,07481 հա, մեկնարկային գինը՝ 610 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի:
Լոտ N 5- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ ք. Ջերմուկ, Ջիվանու փողոց N 7, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0011-0029, մակերեսը՝ 0,02 հա, մեկնարկային գինը՝ 250 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի:
Լոտ N 6- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ ք. Ջերմուկ, Շահումյան փողոց N 9/6/1, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0009-0014, մակերեսը՝ 0,1462 հա, մեկնարկային գինը՝ 1 816 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի:
Լոտ N 7- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ ք. Ջերմուկ, Գետափնյա փողոց N 3, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0107-0010, մակերեսը՝ 0,035 հա, մեկնարկային գինը՝ 435 000 դրամ: Կառուցապատման ժամկետը` երեք տարի:
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը 10 000 դրամ է՝ NN 1 և 2, 20 000 դրամ՝ մնացած բոլոր լոտերի դեպքում, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 5%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդները կկայանան 2019 թվականի հունիսի 3-ին ժամը 11.00-ին համայնքապետարանում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 օր առաջ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8

Հեռ..` 060.74.70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`