Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0596/02/16 քաղաքացիական գործով Գայանե Սարգսյանին ուղղված դատական ծանուցագիր

02.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/0596/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սոնա Մնացականյանի՝ ընդդեմ Կարեն Ասլանյանի, Գայանե Սարգսյանի և Գուրգեն Ասլանյանի՝ բաժնեմասն առանձնացնելու և բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը մասնակիցների միջև բաշխելու և պատասխանող Կարեն Ասլանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Գայանե Սարգսյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Գայանե Սարգսյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Բաբաջանյան 8 շենք, բն. 3:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. հունիսի 10-ին, ժամը՝ 15:00-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +374 10 209710

Էլ. փոստ`