Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/1286/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

02.05.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ1/1286/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝
Ավետիք Անդրանիկի Սարգսյանին
(հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք.Արարատ, Ցեմենտագործների 2-րդ նրբանցք, տ. 14)

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 11.02.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ1/1286/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Արտաշեսի Հովհաննիսյանի ընդդեմ Զանիկ Աղախանի Սարգսյանի, Ավետիք Անդրանիկի Սարգսյանի՝ բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, Ցեմենտագործների 2-րդ նրբանցք, տ. 14 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙտեղափոխված՚ նշումով:
Հայտնվում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 23-ին, ժամը 15:40-ին, ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, դահլիճ 2):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՔաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը (թիվ ԱՎԴ1/1286/02/18 քաղաքացիական գործը) դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 235 22387

Էլ. փոստ`