Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0543/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ալլա Ֆրեդայի Գալոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

02.05.2019

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Ալլա Ֆրեդայի Գալոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Մովսիսյան 24

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Թամրազյան) թվականի 10.05.2018 թվականի որոշմամբ «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ալլա Ֆրեդայի Գալոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Քաղաքացիական գործը, դատավոր Ա. Թամրազյանի սույն դատարանում լիազորությունների դադարեցման կապակցությամբ, 19.11.2018 թվականին մակագրվել և 20.11.2018 թվականին հանձնվել է դատավոր Ա. Ոսկանյանին:
Դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) 21.11.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատարանի 14.02.2019 թվականի որոշմամբ որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և 27.03.2019 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
Հայցվորը՝ 14.03.2019 թվականին (հիմք փոստային ծրար) գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 18.03.2019 թվականին), որով խնդրել է հաստատել կողմերի միջև 05.03.2019 թվականին կնքված հաշտության համաձայնությունը:
Դատարանի 19.03.2019 թվականի որոշմամբ պարզեցված վարույթը դադարեցվել է:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասը` հաշտության համաձայնությունը քննարկելու նպատակով թիվ ԳԴ/0543/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի ապրիլի 01-ին` ժամը 16:40-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ: Նշանակված դատական նիստը չի կայացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 15-ին` ժամը 16:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18):
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի հուլիսի 15-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 16:30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար :


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`