Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Լազրի Խանումյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.05.2019

Հայտատու` Արմեն Լազրի Խանումյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 30-ին ժամը 11:30-ին Արմեն Լազրի Խանումյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. մայիսի 30-ին ժամը 11:30-ին Արմեն Լազրի Խանումյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Լազրի Խանումյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ1. ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան փողոց, 31 շենք, թիվ 30 հասցեում գտնվող բնակարան/միացված թիվ 31 բնակարանի մասի հետ/, մակերեսը՝ 94,8 քմ, գտնվում է 10-հարկանի շենքի, 8-րդ հարկում, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ մետաղապլաստ և փայտ, պատուհանները՝ մետաղապլաստ, պատերը՝ ներկանյութ:Այն գտնվում է լավ վիճակում:Մեկնարկային գինը՝ 62.730.000 ՀՀ դրամ :Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից :Լոտ 1-ի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա :Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման/նաև հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի Արմեն Լազրի Խանումյանի սնանկության Հ/Հ 11813011245100 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մայիսի 23-ից աշխատանքային օրրին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421790

Էլ. փոստ`