Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11239/05/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.05.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Մայրանուշ Հարությունյանին /Մուշուլովա/
/Արարատի մարզ, ք. Արտաշատ, Նալբանդյան
փողոց 26-րդ շենքի թիվ 12 բնակարան/


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ՎԴ/11239/05/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Գերասիմ Ապելովի ընդդեմ Արտաշատի քաղաքապետարանի` նվիրատվության պայմանգիրը լուծված համարելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Ելնելով վերոգրյալից պարզաբանում եմ, որ կարող եք միջնորդություն ներկայացնել դատարան` ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին:
Միաժամանակ հայտնում եմ, որ թիվ ՎԴ/11239/05/18 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019թ. հունիսի 21-ին, ժամը 15:10-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Մասիս, Հերացու 26/31/:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` +374 236 45350

Էլ. փոստ`