Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/1405/02/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

03.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Տարիել Պողոսյանին
(ք.Երևան, Ա.Խաչատրյան փող. 31/1շ., բն.27)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Տարիել Պողոսյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1405/02/17 վճռի դեմ՝ ըստ հայցի Անյուտա Մանուկյանի ընդդեմ Տարիել Պողոսյանի, երրորդ անձ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ալիմենտի, երեխայի առողջության համար լրացուցիչ ծախսերի բռնագանձման և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի սահմանելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Տարիել Պողոսյանի ընդդեմ Անյուտա Մանուկյանի, երրորդ անձ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:
Պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Տարիել Պողոսյանի վերջին հայտնի բնակության վայրը ք.Երևան, Ա.Խաչատրյան փող. 31/1շ., բն. 27 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`