Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, երրորդ անձի պարտավորությունների կատարման ապահովման համար <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2019

Հայտատու` «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.05.2019թ. «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով։ Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից 21.05.2019թ.-ին ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5/311 հասցեում կանցկացվի «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, երրորդ անձի պարտավորությունների կատարման ապահովման համար <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդ` բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով:
Աճուրդի է հանվելու`
Լոտ 1- ք.Երևան, Ավան, Աճառյան 40/18 հասցեում գտնվող 95,6 քմ. անշարժ գույքը /անավարտ շինություն, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15052013-01-0367, տրված՝ 15.05.2013թ., ունի 50-80 տոկոս ավարտվածության աստիճան/: Լոտ 1-ի մեկնարկային գինը` 19.116.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <ՎՏԲ-Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի 2473601540060000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2)։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/104:

Հասցե` ք. Երեւան, Մոլդովական 7 շ., բն 18

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`