Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երրորդ անձին պատկանող և որպես Մհեր Բաղինյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2019

Հայտատու` Մհեր Բաղինյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.04.2019թ. ժամը 17:00-ին հայտարարված երրորդ անձին պատկանող և որպես սնանկ ճանաչված Մհեր Բաղինյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 24.05.2019թ. ժամը 17:00-ին Մհեր Բաղինյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի երրորդ անձին պատկանող և որպես Մհեր Բաղինյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 %-ով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է.
Լոտ 2. Երրորդ անձ հանդիսացող «Կողբագրոտրանս» ՍՊԸ-ին պատկանող, RENAULT MAGNIUM մակնիշի, 122 ԼՏ 02 02 հաշվառման համարանիշի, 1998թ. արտադրության ավտոմեքենա /ավտոմեքենան գտնվում է անսարք և շահագործման համար ոչ պիտանի վիճակում, անվադողերը մաշված և վնասված, դիմապակին կոտրված է, սրահը մաշված է, բացակայում են դիմացի պաշտպանիչ վահանակը և որոշ դետալներ/ - մեկնարկային արժեքը կազմում է 537.390 ՀՀ դրամ
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004058707 սնանկության հատուկ հաշվին և աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարանմ /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Մհեր Բաղինյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`