թիվ ԵԱԴԴ/3895/02/17 քաղաքացիական գործով Արմենուհի Դավթյանին ուղղված դատական ծանուցագիր
03.05.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԱԴԴ/3895/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի` ‹‹Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ›› ՓԲԸ-ի ընդդեմ Սյուզաննա Հովհաննիսյանի, Արմենուհի Դավթյանի, Նունե Հակոբյանի և Քրիստինե Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Արմենուհի Դավթյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Արմենուհի Դավթյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Բաշինջաղյան փող., 178-20:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. հունիսի 07-ին, ժամը՝ 15:15-ին:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`