Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/2464/02/16 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

06.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Արսեն խաչատրյանին
-------------------------------------
(ՀՀ,ք. Երևան, Բաբայան 28շ., բն. 18)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԱՔԴ/2464/02/16 քաղաքացիական գործով (ըստ հայցի «Վարդան Փեփոյան» ՍՊԸ-ի, Կարապետ Մեյմարյանի ընդդեմ Արսեն Խաչատրյանի վնասի հատուցման և մասնակցին ընկերությունից հեռացնելու պահանջների մասին), Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2018 թվականի վճռի դեմ պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Արսեն Խաչատրյանի «ՀՀ, ք. Երևան, Բաբայան 28շ., բն.18» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


Դատավորի օգնական` Թամարա Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408, 347

Էլ. փոստ`