Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6090/02/18 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

06.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Լուսինե Գուլյանի
սնանկության գործով կառավարիչ
Հովհաննես Սողոմոնյանին
-------------------------------------
(ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի փող., 64ա, 606 սենյակ)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/6090/02/18 քաղաքացիական գործով (ըստ հայցի Լուսինե Գուլյանի սնանկության գործով կառացարիչ Հովհաննես Սողոմոնյանի ընդդեմ Էդգար Հարությունյանի` անհիմն հարստացումը վերադարձնելու պահանջի մասին), Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2018 թվականի վճռի դեմ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Լուսինե Գուլյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի «ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի փող., 64ա, 606 սենյակ» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


Դատավորի օգնական` Թամարա Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408, 347

Էլ. փոստ`