Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24915/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Սամվել Սամսոնի Ղազարյանին
(ՀՀ Լոռու մարզ քաղաք Վանաձոր Աբովյան փողոց տուն 45)

Ըստ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Սամվել Սամսոնի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Միաժամանակ պատասխանողին հնարավորություն է ընձեռվել իրացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսքգի 25-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իր դատավարական իրավունքները:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`
1. Դատարանը տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:
2. Դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել սույն օրենսգրքի 24-րդ կամ 138-րդ հոդվածով սահմանված կանոնների խախտմամբ:
3. Դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:
4. Սույն օրենսգրքի 21-րդ կամ 22-րդ հոդվածով սահմանված ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործը հանձնվում է այլ դատարանի քննությանը, եթե պատասխանողը մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առարկում է գործը տվյալ դատարանում քննելու վերաբերյալ:
5. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Պարզեցված վարույթը դադարեցնելու, գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որին պատասխանողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`