Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0689/02/14 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

06.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3րդ մաս

Օֆիկ Գարսևանի Հակոբյան
(ք. Երևան, Բաշինջաղյան 1-ին նրբ., տուն 8)



Թիվ ԵԱԴԴ/0689/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի Նարինե Սերյոժայի Ասատրյանի ընդդեմ Արման Նորիկի Մկրտչյանի, երրորդ անձինք` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Օֆիկ Գարսևանի Հակոբյանի` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 191,0 քմ մակերեսով հողամասի և դրանում առկա շինությունների 1/2 բաժնի նկատմամբ Արման Մկրտչյանի սեփականության իրավունքը ճանաչելու և այն ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, բաժնեմասի առանձնացման անհնարինության դեպքում Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը սեփականատերերի միջև բաշխելու՝ Արման Մկրտչյանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, հայցվոր Նարինե Սերյոժայի Ասատրյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ն. Կարապետյան/ 19.04.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչի վարույթի բոլոր դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավորի օգնական Գոհար Գրիգորյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 311

Էլ. փոստ`