Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0323/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԼԴ2/0323/02/18 քաղաքացիական գործով, ըստ դիմումի <<Կամուրջ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ֆինանասական համակարգի հաշտարա Փիրուզ Սարգսյանի, երրորդ անձ Արման Հակոբի Էվոյանի՝ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 28.09.2018 թվականին Երևան քաղաքում կայացված, կողմերի համար 15.10.2018 թվականին պարտադիր դարձած թիվ 15-2937/18 որոշումը չեղյալ ճանաչելու մասին։
Վերաքննիչ դատարանը երրորդ անձ Արման Հակոբի Էվոյանին (հասցե՝ Լոռու մարզ, գ. Հաղպատ, 11-րդ փող., 46/5շենք) ուղարկել է ծանուցագիր, որը վերադարձվել է դատարան։
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտը կհրապարակվի 2019 թ∙ մայիսի 07-ին Վերաքննիչ դատարանի շենքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:
Ելնելով վերոշարադրյալ հոդվածի պահանջներից՝ խնդրում եմ Արման Հակոբի Էվոյանին ծանուցել դատական ակտի հրապարակման մասին ու արդյունքների մասին տեղեկացնել դատարանին։

Հարգանքով
Դատավորի օգնական՝ Հայկ Բաղդասարյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 313

Էլ. փոստ`