Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20683/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/20683/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Վահան Զալիբեկի Քոչարյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Բանկի և Վահան Զալիբեկի Քոչարյանի միջև 28.11.2016 թվականին կնքված թիվ O49222 <<քարտով վարկային սահմանաչափի տրամադրման>> պայմանագրի համաձայն` Վարկառուին տրամադրվել է վարկ 380.000 ՀՀ դրամի չափով` տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով:
Վահան Զալիբեկի Քոչարյանը պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 18.09.2018 թվականի դրությամբ վերջինիս պարտքը Բանկի նկատմամբ կազմում է 62.159,6 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավրության օրենսգրքի, 3-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածներով պահանջել է Վահան Զալիբեկի Քոչարյանից հօգուտ Բանկի բռնագանձել 62.159,6 ՀՀ դրամ և վճարված պետական տուրքի գումարը, սկսած 19.09.2018 թվականից մինչև պարտավորության մարման օրը, բայց ոչ ավել քան մինչև 01.11.2019 թվականը, վարկի գումարի մնացորդի` 53.189,1 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմնագրով նախատոսված 16 տոկոս տոկոսդրույքը, սկսած 19.09.2018 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, ժամկետանց վարկի` 24.922,2 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.15 տոկոսի չափով տույժ, սկսած 19.09.2018 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, ժամկետանց տոկոսի` 3.056,2 ՀՀ դրամ գոմարի վրա հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատոսված օրական 0.4 տոկոսի չափով տույժ:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 25.09.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/20683/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 27.09.2018 թվականին:
Դատարանի 05.10.2018 թվականի որոմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Դատարանի 05.10.2018 թվականի որոշման դեմ Բանկի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված որոշումը վերացվել է:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 05.02.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 07.02.2019 թվականի որոշմամբ <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վահան Զալիբեկի Քոչարյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Վահան Զալիբեկի Քոչարյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 05.03.2019 թվականին <<չպահանջված>> նշագրումով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/20683/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վահան Զալիբեկի Քոչարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/20683/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 03.06.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`