Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/0929/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ2/0929/02/16 քաղաքացիական գործով, ըստ հայցի Քնարիկ Բագրատի Զաքարյանի ընդդեմ Լեոնիդ Սարգսի Վարդանյանի, Ալվարդ Արտուշի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Վերաքննիչ դատարանը Լեոնիդ Սարգսի Վարդանյանին (հասցե՝ գ. Նոր Խարբերդ 26 փող., 19/1 տուն) ուղարկել է ծանուցագիր, որը վերադարձվել է դատարան։
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտը կհրապարակվի 2019 թ∙ մայիսի 07-ին Վերաքննիչ դատարանի շենքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:
Ելնելով վերոշարադրյալ հոդվածի պահանջներից՝ խնդրում եմ Լեոնիդ Սարգսի Վարդանյանին ծանուցել դատական ակտի հրապարակման մասին ու արդյունքների մասին տեղեկացնել դատարանին։

Հարգանքով
Դատավորի օգնական՝ Հայկ Բաղդասարյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 313

Էլ. փոստ`