Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/27926/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/27926/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Անահիտ Ստեփանի Մանուկյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Բանկը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Անահիտ Ստեփանի Մանուկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Ա. Մելքումյան) 12.12.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Ա. Մելքումյան) 12.12.2018 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մերժվել է:
ՀՀ Ազգային ժողովի թիվ ԱԺՈ-018/Ա որոշմամբ և ՀՀ նախագահի թիվ ՆՀ-408-Ա հրամանագրով Էդ. Սեդրակյանը նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր:
Քաղաքացիական գործը վերամակագրվել է դատավոր Ս. Երիցյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 15.03.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 18.03.2019 թվականի որոշմամբ <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Ստեփանի Մանուկյանի` գումարի բռնագանձման մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 18.03.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Անահիտ Ստեփանի Մանուկյանի կողմից ստացվել է 04.04.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/27926/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Ստեփանի Մանուկյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/27926/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 10.06.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`