Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7110/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/7110/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Խաչատուր Հայկի Մարտիրոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ Պատասխանողը 19.12.2016 թվականին լրացնելով տվյալների փոխանցման ծառայություններին բաժանորդագրվելու հայտը կատարել է բաժանորդագրման օֆերտա, որը հայցվորի կողմից ակցեպտավորվելու պահից <<Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ>>-ի հետ միասին կազմել են կողմերի կատարման համար պարտադիր պայմանագիր: Պատասխանողը բաժանորդագրվել է Startphone 8500 սակագնային պլանին՝ 24 ամիս պարտադիր բաժանորդագրության ժամկետով՝ ստանալով Acer Jade Z մոդելի հեռախոս և բջջային հեռախոսակապի SIM քարտ 094-82-99-81 հեռախոսահամարով: Պատասխանողը պարտավոր է ինքնուրույն ճշտել իր ամսական պարտքը և մարել այն մինչև հաջորդ ամսվա 15-րդ օրը:
Պատասխանողը խախտել է պայմանները չի վճարել 2016 թվականի դեկտեմբեր ամսվա մատուցված ծառայությունների հաշիվը, որը կազմում է 40 ՀՀ դրամ, ինչպես նաև 2017 թվականի հունվար ամսվա մատոցված ծառայությունների հաշիվը, որը կազմում է 8500 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 777-րդ հոդվածները, ինչպես նաև 779-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները պահանջել է Խաչատուր Հայկի Մարտիրոսյանից բռնագանձել 107.540 ՀՀ դրամ գումար, որից 40 ՀՀ դրամ 2016 թվականի դեկտեմբեր ամսվա ծառայությունների արժեքը, 8.500 ՀՀ դրամ՝ 2017 թվականի հունվար ամսվա մատուցված ծառայությունների արժեքը, 99.000 ՀՀ դրամը՝ որպես բաժանորդագրությունը մինչև սահմանված ժամկետի ավարտը լուծելու համար տուգանք, ինչպես նաև Ընկերության կողմից նախապես վճարված 2151 ՀՀ դրամ որպես պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 13.03.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/7110/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 18.03.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 22.03.2019 թվականի որոշմամբ <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի ընդդեմ Խաչատուր Հայկի Մարտիրոսյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 22.03.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Խաչատուր Հայկի Մարտիրոսյանի կողմից ստացվել է 05.04.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`




ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/7110/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի ընդդեմ Խաչատուր Հայկի Մարտիրոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/7110/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 10.06.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`