Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/2324/02/17 քաղաքացիական գործով ‹‹Բրիջթաուն›› ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

06.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/2324/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի` ‹‹Կոնվերս Բանկ›› ՓԲԸ-ի՝ ընդդեմ ‹‹Բրիջթաուն›› ՍՊԸ-ի, Յուրի Բեգլարյանի, Հասմիկ Միհրանյանի, ‹‹Տուր Սթար›› ՓԲԸ-ի և ‹‹Օլիմպիական Ապագա›› ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
‹‹Բրիջթաուն›› ՍՊԸ-ին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
‹‹Բրիջթաուն›› ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Հաղթանակ 7 փող., տուն 4:

Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունիսի 13-ին, ժամըª 16:00-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`