Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՋԼՋ ՊՐՈՅԵԿՏ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Հայտատու` ՙՋԼՋ ՊՐՈՅԵԿՏ ՔՈՄՓԱՆԻ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 19-ին ՙՋԼՋ ՊՐՈՅԵԿՏ ՔՈՄՓԱՆԻ՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի՝ վաճառվել է Լոտ-2-ը:

2019թ. մայիսի 24-ին, ժամը 11:00-ին ՙՋԼՋ ՊՐՈՅԵԿՏ ՔՈՄՓԱՆԻ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙՋԼՋ ՊՐՈՅԵԿՏ ՔՈՄՓԱՆԻ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Գույքեըը իրենցից ներկայացնում են՝
Լոտ-1 ՀՀ, Կենտրոն համայնք, Բուզանդի փողոց, 3 շենք, թիվ 30 հասցեւոմ գտնվող 15,4 քմ մակերեսով ոչ բնակելի տարածք: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 17072013-01-0196, տրված 17.07.2013թ./:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.286.624 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙՋԼՋ ՊՐՈՅԵԿՏ ՔՈՄՓԱՆԻ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` 220533331348000 ՙԱկբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Պետրոսյանին /հեռ.094 45 20 22/:

Հասցե` ք.Երևան, Շիրազի 50շ., բն.10

Հեռ..` +374 94 45 20 22

Էլ. փոստ`