Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Սարգսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Հայտատու` Արմեն Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 17-ին Արմեն Սարգսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. մայիսի 24-ին, ժամը 11:30-ին Արմեն Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արմեն Սարգսյանին և Նաիրա Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանողՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 ՀՀ, Կոտայքի մարզ, Արգել համայնք, 6-րդ փողոցի, 1-ին նրբանցքի, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տուն: Գույքի նկարագիրը՝ շինության ընդհանուր մակերեսը՝ 479,8քմ, որից 1-ին հարկ՝ 137,6քմ, 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 22,1քմ, 2-րդ հարկ՝ 89,9 քմ, 2-րդ հարկի բաց պատշգամբ՝ 69,8քմ, կիսանկուղային հարկ՝ 140,9 քմ, կիսանկուղային հարկի բաց պատշգամբ՝ 19,5քմ:Հարկայնությունը՝ երկհարկանի՝ կիսանկուղային հարկով: Կառուցման տարեթիվը՝1970-ական թվական: Շենքի հիմքը՝ երկաթբետոնե, շինության պատերը՝ քարե, դռները, պատուհանները՝ փայտյա: Հատակը՝ 1-ին և 2-րդ հարկերը՝մանրատախտակ, կավրոլիտ կիսանկուղային հարկը՝բետոնյա երեսսվաղ:Պատերը՝ 1-ին և 2-րդ հարկերը՝ գաջասվաղ, ներկանյութ, կիսանկուղային հարկը՝ բետոնյա երեսսվաղ: Սանհանգույցը և լոգարանը առանձին, հատակները և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, ունի հեռախոս, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և գազամատակարարում: Ներքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր վիճակում: Հողամասը՝ 600քմ, հողամասը ունի ուղղանկյուն երկրաչափական կտրվածք, հարթ է, առկա է 5,3 քմ պարիսպ: Կադաստրային վկայական՝ թիվ 29072014-07-0096:
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 21.870.000 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, վտարման հետ կապված ծախսերը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ սնանկության գործով դրամարկղ կամ փոխանցումով Արմեն Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին` 220530285455000 ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Պետրոսյանին /հեռ.094 45 20 22/:

Հասցե` ք.Երևան, Շիրազի 50շ., բն.10

Հեռ..` +374 94 45 20 22

Էլ. փոստ`