Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Ֆիդանի Գևորգյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Հայտատու` Արմեն Ֆիդանի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արմեն Ֆիդանի Գևորգյանի գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Արմեն Ֆիդանի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից պարտապանի գույքերի հաջորդ կրկնաճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով հայտարարվում է 27.05.2019թ-ին, ժամը 13-ինՀՀ Սնանկության դատարանում՝հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2, 4 առանձին լոտերով:
Լոտ 1. հեռուստացույց մեկնարկային գինը`18.000 ՀՀ դրամ
Լոտ 2. բազմոց երկու բազկաթոռով, մեկնարկային գինը` 9.000 ՀՀ դրամ
Լոտ 3. Կահույք, մեկնարկային գինը` 22.500 ՀՀ դրամ
Լոտ 4.սեղան վեց աթոռներով հնամաշ մեկնարկային գինը` 22.500 ՀՀ դրամ
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 2470103213280160 մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան,ք.Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`