Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Գագիկի Ալեքսանյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Հայտատու` Աշոտ Գագիկի Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աշոտ Գագիկիի Ալեքսանյանի սնանկության գործով 26.04.2019թվականի հայտարարված աճուրդը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Աշոտ Գագիկի Ալեքսանյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված Աշոտ Գագիկի Ալեքսանյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հաջորդ կրկնաճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի 30.05.2019 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում՝ ք.Երևան,Օտյան 53/2 հասցեում,
Լոտ 1. Արմավիրի մարզ, գյուղ Արևշատ հասցեում գտնվող սեփականաշնորհված գյուղ նշանակության 1080քմ մակերեսով հողամաս, մեկնարկային գինը ՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2. Արմավիրի մարզ, գյուղ Արևշատ, Հաղթանակի փող. 2 նրբ. թիվ 2 հասցեում 1027քմ մակերեսով տնամերձ հողամաս, մեկնարկային գինը 630.000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 3. ք.Երևան, Աջափնյակ համայնք, Պարսեղովի փողոց թիվ 24/1 հասցեում բնակելի տուն նկուղով, ընդհանուր մակերեսը 193,6քմ, հողամասի մակերեսը 205,8 քմ, մեկնարկային գինը՝ 25.368.107 (քսանհինգ միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար հարյուր յոթ) ՀՀ դրամ: Տունը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց վտարումը կարատարվելու է գնորդի կողմից:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681053 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի կենտրոնական նստավայր՝ ք.Երևան,Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`