Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նորիկ Կոլյայի Հարությունյանի կողմից գրավադրված բնակելի տան կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Հայտատու` Նորիկ Կոլյայի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Նորիկ Կոլյայի Հարությունյանի պարտավորությունների դիմաց Նորիկ և Զարուհի Հարությունյանների կողմից գրավադրված անշարժ գույքի 03.05.2019թվականի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Նորիկ Կոլյայի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից հրապարակային սակարկությունների միջոցով 31.05.2019թվականի, ժամը 12-ին ՀՀ Սնանկության դատարանում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում, կանցկացվի Նորիկ Կոլյայի Հարությունյանի պարտավորությունների դիմաց Նորիկ և Զարուհի Հարությունյանների կողմից գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդը:
Լոտ1. ք.Երևան, Աջափնյակ համայնք, Լուկաշին 2 փող. թիվ 46/1 բնակելի տուն , ընդհանուր մակերեսը 149,6 քմ,օժանդակ շինություններ՝ 5,8քմ և 21,2քմ, պարիսպ 18,0գծմ, հողամասի մակերեսը 180,0քմ, մի հարկ կիսանկուղով, հարդարանքը բավարար աստիճանի: Մեկնարկային գինը 11.520.000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը,ինչպես նաև բնակիչների վտարումը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի կատարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 16051630681071 մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան ,Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`