Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նիկելի Սար» ՍՊԸ-ի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդի մասին

07.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Մայիսի 7-ին “Նիկելի Սար” ՍՊԸ-ի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. Մայիսի 24-ին ժամը 14:00–ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենակ հասցեում նշանակված է “Նիկելի Սար” ՍՊԸ-ի Սնանկության գործով անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտերով.
Լոտ 1. Շիրակի մարզ, ք. Ամասիա 14 փող. Տուն 24 հասցեում գտնվող բնակելի տուն: Տան մակերեսը` 106,96 քառ. մետր, անասնաշենք` 38,43 քառ.մ., հողամասի մակերեսը` 2103 ք.մ.: Տունը բնակեցված է բնակիչներով, վտարումը կատարվում է գնորդի կողմից: Մեկնարկային արժեքը կազմում է 266 833 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ի Արցախ մասնաճյուղի 1150001663513541 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Նիկելի Սար” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +374 95 454356

Էլ. փոստ`