Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0248/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

07.05.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/0248/02/19
<<30>> ապրիլի 2019 թվական



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
Արմենուհի Արթուրի Դավթյանին
(հասցե՝ ք. Գյումրի, տնակ 120/189)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 01.02.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ Արմենուհի Արթուրի Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/0248/02/19 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել է պատասխանողին ք. Գյումրի, տնակ 120/189. հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<անհայտ>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 30.04.2019 թվականի <<Պարզեցված վարույթը դատարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 30.04.2019 թվականի << Պարզեցված վարույթը դատարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`