Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջրհան» ՓԲԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

07.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 081-16

03.05.2019թ. ժամը 09:45-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
27.05.2019թ. ժամը 10:00-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում` դատարանի շենքում, պարտապան «Ջրհան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը.
Լոտ 1 – ՀՀ, Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնք, Մ.Մաշտոցի փողոց, թիվ 92 հասցեում գտնվող անշարժ գույք, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 28856,6 քմ: Լոտի կազմում ներառված են հետևյալ գույքային միավորները. երկհարկանի փակ կառույց (շինություն)՝ ներքին մակերեսը՝ 747,41 քմ, մեկ հարկանի փակ կառույց (ջերմոց)՝ մետաղական պրոֆիլներով ապակե ջերմոցային տնտեսություն, կից կառուցված է ջեռուցման և սնուցման ապահովման համար նախատեսված շենքեր, որտեղ մոնտաժվում են կաթսաները և պոմպերը, մակերեսը՝ 1069,8 քմ, ներքին վիճակը՝ առկա են մետաղական պրոֆիլներ, որոնց մի մասը գտնվում են դեֆորմացված վիճակում, ապակիները կոտրված, կաթսաներն ու պոմմպերը բացակայում են, մեկ հարկանի փակ կառույց (պահակատուն)՝ ներքին մակերեսը՝ 18,8 քմ, ծավալը՝ ներքին՝ 47 խմ, արտաքին՝ 58 խմ, ներքին հարդարանքը՝ ենթակա է հիմնանորոգման, մեկ հարկանի փակ կառույց (արհեստանոց և կաթսայատուն)՝ ներքին մակերեսը՝ 570,9 քմ և 71,0 քմ, մեկ հարկանի փակ կառույց (սանհանգույց)՝ մակերեսը՝ 3,6 քմ, մեկ հարկանի փակ կառույց (պահեստ)՝ ներքին մակերեսը՝ 24,1 քմ և 121,1 քմ, մեկ հարկանի փակ կառույց (ավտոտնակ)՝ ներքին մակերեսը՝ 117,5 քմ, 197,5 քմ, 358,4 քմ, 228,3 քմ, մեկ հարկանի փակ կառույց (ենթակայան)՝ ներքին մակերեսը՝ 31,1 քմ, բոլոր սարքավորումները բացակայում են:
Հողամասի կադաստրային արժեքը /15.236.285,0 դրամ/ մուծված չէ՝ պետք է վճարվի գնորդի կողմից:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 11.530.499 ՀՀ դրամ:
Լոտ 5.1 – Ջրի տարողություն (տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր Արմավիրի մարզի Շենիկ համայնքի սահմանամերձ գոտում, դաշտամիջյան տարածքում): Մոտ 25 տ տարողությամբ: Ենթարկված է կոռոզիայի: Աճուրդի մեկնարկային գինը՝ 61.769 ՀՀ դրամ:
Լոտ 6 – Շարժական տնակ (տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր Արաքս համայնքի դաշտամիջյան՝ սահմանամերձ տարածքում): Տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր ամրաշրջանակի վրա (4 անիվներով): Օգտագործված է, ունի ֆիզիկական մաշվածություն, հետագա շահագործման համար պիտանի է: Ունի վերանորոգման կարիք: Աճուրդի մեկնարկային գինը՝ 61.769 ՀՀ դրամ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում գրավադրված գույքեր.
Լոտ 13 – ՄԱԶ մակնիշի 5549 տիպարի ինքնաթափ (տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր Վարսեր համայնքում): Արտադրման տարեթիվը՝ 1990թ., հենասարքի համարը՝ 151565, շարժիչի համարը՝ 9000570, հաշվառման համարանիշը՝ 594 UL 12: Անվադողերը և մարտկոցը բացակայում են, որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Ինքնաթափը գտնվում է աշխատանքային վիճակում:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 308.768 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30200161100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +374 93 456258

Էլ. փոստ`