Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կապուտակ» ՓԲԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

07.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 106-03

03.05.2019թ. ժամը 10:20-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել:
27.05.2019թ. ժամը 10:25-ին ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/ պարտապան Կապուտակ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 1 – ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան-Ճամբարակ խճուղի 9.2, թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույք /հանգստյան տուն/, հողամասի մակերեսը՝ 17980քմ /այդ թվում՝ ափամերձ հատվածի մակերեսը՝ 128.81քմ/, հողամասի նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված, հողամասը հատկացված է վարձակալական հիմունքներով՝ մինչև 13.09.2043թ. /գնորդին անցնելու է նույն իրավունքով/: Հողամասի վրա առկա է տուֆ քարից պատված երկհարկանի շենք՝ 840.4 քմ մակերեսով: Շենքի միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա սալիկներ /պանել/, առաստաղի բարձրությունը՝ 2.65-2.75 մետր: Ներսի դռները և պատուհանները փայտյա են, լուսամուտների ապակիները տեղ-տեղ ջարդված կամ ճաքած: Շենքի տանիքը մետաղական թիթեղ: Շենքը կառուցվել և նախկինում շահագործվել է որպես հանգստյան տուն: Տեղակայված է Ծովագյուղ-Դրախտիկ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Սևանի ափին, Արևիկ հանգստյան գոտու հարևանությամբ: Շենքը չի շահագործվում: Շենքի հեռավորությունը լողափից մոտ 200մ է: Վաճառքի ներկայացվող գույքի կազմում առկա է սահմանված նիշից ցածր տեղակայված՝ 86.1քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ /աստիճանավանդակ, այլ շինություններ, մոնտաժված փայտյա տնակ/:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 34.425.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերս Բանկ» ՓԲԸ, հ/հ 1930030202551400)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +374 93 456258

Էլ. փոստ`