Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գերասիմ Անդրեասյանի և Սոնյա Կուրղինյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

07.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 119-4

03․05․2019թ․ժամը 10։35-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել:
27․05․2019թ․ժամը 10։40-ին ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/, պարտա¬պաններ Գերասիմ Անդրեասյանի և Սոնյա Կուրղինյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասա¬կան /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքը.
Լոտ 1 –ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մոսկովյան փողոց, թիվ 50/4 հասցեում գտնվող բնակելի տուն /սեփականության վկայական՝ 06082013-06-0001, տրված՝ 06.08.2013թ./: Տունը երկհարկանի է՝ կառուցված 2000-ական թ. կեսերին, շինության մակերեսը՝ 293,36 քմ, հողամասի մակերեսը՝ 314 քմ, շենքերի պատերը՝ տուֆ քար, առաստաղի բարձրությունը՝ 3,31մ-3,5մ, տանիքը՝ մետաղական: Աճուրդի մեկնարկային գինը՝ 74.139.300 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Այդի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811008852300)՝ որպես ստացող նշելով պարտապան Գերասիմ Անդրեասյանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +374 93 456258

Էլ. փոստ`