Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Իռմուշ-ալ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

07.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 122-20

03.05.2019թ. ժամը 11:00-ին հայտարարված աճուրդը ներքոնշյալ լոտերի մասով չի կայացել:
27.05.2019թ. ժամը 10:05-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/, պարտա¬պան «Իռմուշ-ալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառա¬վարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Շարադրված հերթականությամբ վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը.
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույք
Լոտ 3 – ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շամախյան փողոց, թիվ 42 հասցեում գտնվող հողամաս: Շամախյան փողոցը տեղակայված է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Դիլիջան քաղաքի վարչական տարածքում, իսկ գնահատվող հողամասը տեղակայված է Շամախյան փողոցի աջակողմյան հատվածում: Իրենից ներկայացնում է 650 քմ. մակերեսով բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամաս: Տարածքը թեք է, հողամասում առկա են անմշակ պտղատու ծառեր, ճակատային մասը ճանապարհի նկատմամբ կազմում է 4,7 մ., հարևան հողամասի հետ առանձնացված է ցանկապատով: Հողաամասին մոտեցող ճանապարհը ընդհանուր համատեղ սեփականություն է Շամախյան փողոց, թիվ 42/1 հասցեի հետ և կազմում է 170 քմ.: Գինը՝ 675.576 ՀՀ դրամ:
Լոտ 4 - ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շամախյան փողոց, թիվ 42/1 հասցեում գտնվող հողամաս: Շամախյան փողոցը տեղակայված է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Դիլիջան քաղաքի վարչական տարածքում, իսկ գնահատվող հողամասը տեղակայված է Շամախյան փողոցի աջակողմյան հատվածում: Իրենից ներկայացնում է 650քմ մակերեսով բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամաս: Տարածքը թեք է, հողամասում առկա են անմշակ պտղատու ծառեր, ճակատային մասը ճանապարհի նկատմամբ կազմում է 37,1մ, հարևան հողամասի հետ առանձնացված է ցանկապատով: Հողաամասին մոտեցող ճանապարհը ընդհանուր համատեղ սեփականություն է Շամախյան փողոց, թիվ 42 հասցեի հետ և կազմում է 170քմ: Գինը՝ 743.417 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30208345000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +374 93 456258

Էլ. փոստ`