Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Հայկ Հակոբյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

07.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 150-02

03.05.2019թ. ժամը 09:45-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
27.05.2019թ. ժամը 11:15-ին ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/ պարտապան ԱՁ Հայկ Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքերը.
Լոտ 1 – ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Խաղաղ Դոնի փ., 15շ., թիվ 36 հասցեի 9 հարկանի շենքի 6-րդ հարկում գտնվող բնակարան /վկայական թիվ` 22122016-01-0203, տրված` 22.12.2016թ./: Ընդհանուր մակերեսը 35.4 քմ: Վերանորոգման աստիճանը՝ միջինից ցածր: Բնակարանը բնակեցված է: Աճուրդի մեկնարկային գինը` 8.550.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – ՀՀ ք. Երևան, Շենգավիթ համայնք, Արտաշատի խճուղի, թիվ 18/1 հասցեում գտնվող բնակելի տուն/ վկայական թիվ`2700764, տրված` 18.09.2009թ./: Հողամասի մակերեսը` 460.73քմ: 1970-ական թվականներին կառուցված տունը երկհարկանի է` նկուղային հարկով և ձեղնահարկով, ընդհանուր մակերեսը` 242.8 քմ, շենքի հիմքը և միջհարկային ծածկը երկաթբետոն է, պատերը` քար, տանիքը և մուտքի դուռը` մետաղյա, ներսի դռները` փայտե, պատուհանները` մասամբ փայտե, մասամբ մետաղապլաստե, հատակը` թեփատախտակ, տախտակ, խոհանոցի հատակը` կերամիկական սալիկ: Բնակելի տանը կից առկա են օժանդակ շինություններ` 126.0քմ մակերեսով ջերմոց (առկա է միայն մետաղական կմախքը) և 33.1 քմ մակերեսով օժանդակ կառույց: Տունը բնակեցված է: Աճուրդի մեկնարկային գինը` 32.400.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811008351600)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +374 93 456258

Էլ. փոստ`