Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ավտոլայն գրուպ» ՍՊԸ գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

07.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 157-04

03.05.2019թ․ժամը 09:50-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
27.05.2019թ․ժամը 11:30-ին ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում, պարտապան «Ավտոլայն գրուպ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում երրորդ անձանց կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքերը.
Լոտ 1 – ՀՀ, ք.Երևան, Մալաթիա Սեբաստիա համայնք, Սեբաստիա փողոց, թիվ 31 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետ /սեփ. վկայական՝ թիվ 2519579, տրված՝ 12.12.2007թ./, կառուցման տարեթիվը՝ 2001թ.: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործարնական նշանակությունը՝ ավտոտեխ¬սպա¬սարկ¬ման կետի զբաղեցման համար, հողամասի մակերեսը՝ 277,20 քմ, շինության մակերեսը՝ 242,48 քմ, նպատակային նշանակությունը՝ հասարակական, գործառնական նշանակությունը՝ ավտոտեխսպասարկնա կետ, շենքերի պատերը՝ տուֆ քար, միջհարկային ծածկ՝ ե/բ սալեր, ներքին ընդհանուր վիճակը՝ միջինից բարձր հարդարում։ Առկա է 45.96 քմ ինքնակամ նկուղ: ՝Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարղ է փոխանցվել գույքի գնորդի կողմից հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը վճարելու դեպքում: Փաստացի օգտագործվում է որպես ավտոտեխսպասարկման կետ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 117.200.000 ՀՀ դրամ։
Լոտ 2 - ՀՀ, ք.Երևան, Մալաթիա Սեբաստիա համայնք, Գագարինի փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 2 հարկից բաղկացած բնակելի տուն /վկայական՝ թիվ 27122012-01-2336, տրված՝ 27.12.2012թ., կառուցման տարեթիվը՝ 2008թ., նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործարնական նշանակություն՝ բնակելի տուն, հողամասի մակերեսը՝ 676,27 քմ, առկա է 1,6 քմ պարիսպ: Առկա են հետևյալ շինությունները՝ Բնակելի տուն - մակերեսը՝ 659,10 քմ /երկու հարկ և նկուղ/, պատերը՝ տուֆ քար, միջ¬հար¬կային ծածկ՝ ե/բ սալեր, ներքին ընդհանուր վիճակը՝ միջին հարդարում, արտաքին պատերը ֆերզիտով և բազալտով սալիկապատված: Օժանդակ շինություն - մակերեսը՝ 123.9 քմ, /նկուղ և 1 հարկ/, արտաքին պատերը ֆերզիտով և բազալտով սալիկապատված: Լողավազան – մակերեսը՝ 29.0 քմ, արտաքին պատերի հարդարումը բազալտե սալիկներից: Տունը բնակեցված է: Աճուրդի մեկնարկային գինը՝ 233.750.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 – ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Ավանի դաշտ 3-րդ փողոց, թիվ 41,43,43/1,45/1 հասցեում գտնվող բնակելի տուն /վկայական՝ թիվ 01072014-07-0012, տրված՝ 01.07.2014թ./, կառուցման տարեթիվը՝ 2006թ., հողա¬մասի մակերեսը՝ 3334,0 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործարնական նշանակություն՝ բնակելի կառուցապատման: Առկա են հետևյալ շինությունները. Բնակելի տուն - մակերեսը՝ 404.21, հիմնակմախքը՝ միաձույլ բետոն, արտաքին պատերը քարից՝ ֆերզիտով սալիկապատված, ներքին հարդարման վիճակը՝ միջինից բարձր: Տնտեսական շինություն - մակերեսը՝ 34.3 քմ: Ջրավազան – մակերեսը՝ 48.7 քմ: Ավտոտնակ – 43.2 քմ: Ամառային խոհանոց – 21.6 քմ: Օժանդակ շինություններ՝ ծածկ – 188.3 քմ: Տունը բնակեցված է: Առաջին աճուրդի մեկնարկային գինը՝ 250.260.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811008686500)` որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +374 93 456258

Էլ. փոստ`