Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1987/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.05.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՇԴ /1987/02/14
<<29>> ապրիլի 2019 թվական


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Քաղաքացիական գործով պատասխանող
Եվգենի Վիկտորի Սեմիլետովին
(հասցե՝ ք. Գյումրի, Պ.Սևակ փ., 8շ., բն.10)


Տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ՇԴ/1987/02/14 քաղաքացիական գործով հայցվոր Վիկտորիյա Արամի Սեմիլետովայի կողմից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թիվ ՇԴ/1987/02/14 քաղաքացիական գործով կատարողական թերթի կրկնօրինակ տրամադրելու մասին դիմում:
Դիմումի քննության կապակցությամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2019 թվականի ապրիլի 29-ին, ժամը 14:00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մայիսի 23-ին:
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պարտապան, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև պատշաճ լիազորագրով) 2019 թվականի մայիսի 23-ին, հրավիրվում եք Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 14:30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`