Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1352/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

07.05.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/1352/02/18
<<23>> ապրիլի 2019 թվական



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
Անի Արմենի Եղիկյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Անտառ, 5 թաղ., 19 շ., բն. 34)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 24.12.2018 թվականի <<Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշմամբ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ Անի Արմենի Եղիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/1352/02/18 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել Ձեզ՝ ք. Գյումրի, Անտառ, 5 թաղ., 19 շ., բն. 34 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<շենքը փլված է>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 23.04.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 23.04.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`