Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անդրանիկ Ռազմիկի Սարկիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.05.2019

Հայտատու` Անդրանիկ Ռազմիկի Սարկիսյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2019թ. մայիսի 07-ին Անդրանիկ Ռազմիկի Սարկիսյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. հունիսի 05-ին ժամը 12:30-ին Անդրանիկ Ռազմիկի Սարկիսյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Անդրանիկ Ռազմիկի Սարկիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ 1.Անշարժ գույք – ՀՀ, Արարատի մարզ, Հովտաշատ համայնում գտնվող, 03-054-0013-0009 ծածկագրով բնակելի տուն/սեփ. վկայական թիվ 819807, 25.07.2003թ., շինության մակերեսը՝ 71,7քմ, հողամասի չափը՝ 0,22հա :Մեկնարկային գինը՝ 2.869.781 ՀՀ դրամ :Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴԻ Բանկ՚ ՓԲԸ-ի/նախկինՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ/ Անդրանիկ Ռազմիկի Սարկիսյանի Հ/Հ 11813000763645 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մայիսի 29-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`