Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Սամվելի Անտոնյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

08.05.2019

Հայտատու` Վարդան Սամվելի Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 24-ին ժամը 14.00-ին Վարդան Սամվելի Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Թաթուլ Մաքսիմի Խաչատրյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղ., թիվ 23 հասցեի ռեստորանային համալիրը, ընդհանուր մակերեսը՝ 252,2 քմ., հողամասը 1 հա., պահեստ՝ 27,59 քմ., անսնագոմ 50 քմ., կիսակառույց շինություն 49,14 քմ., պահակակետ՝ 14,5 քմ., պարիսպ՝ 120,3 գծ.մ, մեկնարկային գինը՝ 19.790.000 ՀՀ դրամ: Ինչպես նաև հողամասը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, որը գնորդի կողմից ենթակա է վճարման:
Լոտ 2. Մուշեղ Գրիգորի Խաչատրյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան,, Միկրոշրջան թաղ., 265 շենք, թիվ 7 բնակարանը, 74,37 քմ., մեկնարկային գինը՝ 4.670.000 ՀՀ դրամ:
Լոտ 3. Թաթուլ Մաքսիմի Խաչատրյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր, 4-րդ փող., 1-ին նրբ., թիվ 7 հասցեի տնամերձ հողամասը 0.215 հա., մեկնարկային գինը՝ 1.569.500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ում Վարդան Սամվելի Անտոնյանի սնանկության գործով հատուկ հաշվին`220340340433000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել Վարդան Սամվելի Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`