Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ԱՌՅԱ ԹԵՔՍ>> ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

08.05.2019

Հայտատու` <<ԱՌՅԱ ԹԵՔՍ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Մայիսի 24-ին ժամը 12:00-ին <<ԱՌՅԱ ԹԵՔՍ>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրու Խրիմյան Հայրիկ 46Ա 11սենյակ /3-րդ հարկ/ հասցեում կանցկացվի <<ԱՌՅԱ ԹԵՔՍ>>ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 1լոտ`
Լոտ 1-ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աճեմյան փողոց թիվ 1/2 վերականգնողական կենտրոն, երկհարկանի շինության մի հատված, 176,66/211,99 քմ, հողամաս՝0,118763 հա-ից 17999/124087 մասը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2437930, տրվ. 11.02.2010թ., սեփականատեր՝<<ԱՌՅԱ ԹԵՔՍ>> ՍՊԸ, 3.921.083 ՀՀ դրամ մեկանարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի <<ԱՌՅԱ ԹԵՔՍ>>ՍՊԸ-ի սնանկության գործով հ/հ 16001006011166 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`