Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3666/02/18 քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված Սուսաննա Պարույրի Մելքոնյանին ուղղված դատական ծանուցագիր

08.05.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՍՈՒՍԱՆՆԱ ՊԱՐՈՒՅՐԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վ. Համբարձումյան փող., 8 շ., 14 բն./


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/3666/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Շուշանիկ Ալբերտի Այվազյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2019 թվականի հունիսի 07-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով Դուք ներգրավվել եք որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`