Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1174/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մաիսն դատական ծանուցագիր

08.05.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ1/1174/02/18
<<30>> ապրիլի 2019 թվական



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
Աննա Գառնիկի Հակոբյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, գ. Շիրակ 2 փ. 4)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 11.12.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ն ընդդեմ Նարինե Գառնիկի Հարությունյանի, Ֆրունզիկ Ֆելիքսի Ղազարյանի, Աննա Գառնիկի Հակոբյանի, Բելա Գառնիկի Մելիքյանի, Գառնիկ Սիմավոնիչ Հարությունյանի և Վարսենակ Արմենակի Հարությունյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ1/1174/02/18 գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել է Ձեզ՝ Շիրակի մարզ, գ. Շիրակ 2 փ. 4 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<բացակա>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 23.04.2019 թվականի <<Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 23.04.2019 թվականի <<Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն.
1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ նույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:
5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն.
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո նույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով, կամ երբ նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`